«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Քաղաքական գործչի կարևոր հատկանիշը երկար ու համբերատար սպասելու ունակությունն է

Քաղաքական գործչի կարևոր հատկանիշը երկար ու համբերատար սպասելու ունակությունն է
21.11.2024 | 12:17

Չինական ասացվածք կա, որ իմաստունն է կարողանում նստել գետի ափին ու համառությամբ սպասել, ե՞րբ դիմացովդ կլողա թշնամուդ դին։

Եթե ունես ժամանակի զգացում, ուրեմն օժտված ես լինել քաղաքական գործիչ։

Մեզանում նման համառություն դրսևորեց իր բնույթով ճղճիմ բռնակալ Նիկոլ Փաշինյանը։

Տարիներով գծեց իր ծրագիրն ու մի քայլ չշեղվեց։

Հիմա մենք չունենք սեփական ժողովրդին թշնամի դիտարկող Փաշինյանին հակազդող պոլիտիկ, որովհետև ոչ մեկի նյարդերը երկար ու համառ սպասելու համար չհերիքեց։

Պետք է խոստովանել, որ հայերս տեղից այդ սպասելու ունակությունը չունենք։ Սիրում ենք ամեն բան հենց հիմա ու այս պահին անել, կամ ունենալ։

Տարիներով գծած ծրագրով, իշխանության եկած բռնակալն ամեն բան կանի իշխանության սանձերը պահելու համար։

Նրան կանգնեցնելը կարող է լինել կամ համբերատար մեկ այլ քաղաքական գործչի կողմից, կամ հենց ժողովրդի, որն իր հոժար կամքով է բերել բռնակալին իշխանության։

Պատմությունը կրկնվելու բնույթ ունի։

Մի օր Փաշինյանն էլ կկանգնի 0 կետին։

Իր 0 - ն այլևս չի կարողանա ի՛նչ ուզի, այն էլ բանակցի հայ ազգի թշնամու հետ։

Որովհետև հայ ազգը ևս կկանգնի այդ 0 կետին ու կհասկանա, որ Փաշինյանի իշխանությունը պահողը միայն Նիկոլի թշնամի հայն է, այսինքն հենց ժողովուրդը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3379

Մեկնաբանություններ